Հունական դատարանը ազատ է արձակել տրակտորով սխալմամբ Հունաստան անցած Թուրքիայի քաղաքացի Մուսա Ալերիքին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիա վերադարձած Մուսա Ալերիքը պատմել է, որ ինքը աշխատանքի ժամանակ սխալմամբ հայտնվել է Հունաստանի տարածքում։ Նա նշել է, թե նույնիսկ հույն զինվորներին թուրք զինվորների տեղ է դրել եւ մոտեցել, սակայն զինվորները չեն հասկացել նրան եւ տեղափոխել են սահմանապահ բաժին։
Մուսա Ալերիքի խոսքով՝ թե հույն զինվորները, թե ոստիկանները իրեն շատ հարգանքով են վերաբերվել, որի համար ինքը շնորհակալ է նրանց։
Նշենք, որ օրեր առաջ Հունաստանի հետ սահմանակից Թուրքիայի Էդիռնեի քաղաքապետարանի ջրային տնտեսության աշխատակից Մուսա Ալերիքը պատահաբար անցել էր հունական տարածք։ Հունական դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ սահմանը անօրինական խախտելու համար, սակայն պատիժը հետաձգել է ու ազատ արձակել։




























