Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգթոնն աշխարհին սխալ է մեկնաբանում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման Հյուսիսային Կորեայի ձգտումը, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«ԱՄՆ-ն վերջին շրջանում հանրությանը մոլորության մեջ է գցում այն ամենի առնչությամբ, ինչը կապված է Կորեական թերակղզու ապամիջուկայնացում անցկացնելու մեր ձգտման հետ, որը հայտարարվել է Փհանմունջոմյան հռչակագրում, որն ընդունվել էր միջկորեական պատմական գագաթնաժողովում, կարծես թե դա ինչ-որ պատժամիջոցային ճնշման արդյունք է»,- գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

«Եթե ԱՄՆ-ն մեր խաղաղ եւ բարեկամական մտադրությունները սխալ մեկնաբանի՝ որպես «թուլություն» եւ շարունակի ռազմական սպառնալիքների ու մեզ վրա ճնշման փորձերը, ապա դա չի նպաստի հարցի լուծմանը»,- նշված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ներկայումս ընթանում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստումը: