Հավայիում Կիլաուեա հրաբխի ժայթքման ժամանակ ոչնչացված տների թիվը հասել է մինչեւ 30-ի, հայտնում է Hawaii News Now-ն:

Պորտալի տեղեկություններով՝ հրաբխի ժայթքումը շարունակվում է, իսկ լավայի շատրվանները հասնում են մոտ 70 մետր բարձրության:

Նշվում է, որ տեղական իշխանությունները բնակիչներին թույլ են տվել կարճ ժամանակով իրենց տներ վերադառնալ՝ կենդանիներին եւ առաջին անհրաժեշտության իրեր վերցնելու համար: