Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հրեշավոր» էր անվանել եւ հանձնարարել էր քանդել, իրականում պաշտպանված է մտավոր սեփականության մասին օրենքով, գրում է Nouvelles dArménie-ն՝ վկայակոչելով թուրքական Hürriyet-ը:
Օրենքի 16-րդ հոդվածը պնդում է, որ արվեստի գործերը չեն կարող փոխվել առանց հեղինակի պաշտոնական թույլտվության:
«Արվեստի գործին չեն կարող դիպչել մտավոր սեփականության մասին հոդվածի պատճառով»,- ասել է հուշարձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը:





























