Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության խորհրդական Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրները կմատակարարի պայմանավորված ժամկետներում՝ 2019 թվականի հուլիսին, հայտնում է Anadolu-ն։

«Համաձայնագրի շրջանակները որոշված են, եւ թուրքական կողմը հնչեցրել է բոլոր պահանջները։ Կան մի շարք պատճառներ։ Դրանց հատվածների մասին հանրությանը հայտնի է։ Ոչ մի խնդիր այդ պահանջների իրականացման առումով չկան։ Համաձայնագրի իրականացումը շարունակվում է նախնական պայամանավորվածություններին համապատասխան»,-ասել է Դեմիրը։

Նա նաեւ մեկնաբանել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունը Ս-400-ների գնման առումով։

Նրա խոսքով՝ Անկարային հայտնի է նման հաղորդագրությոունների մասին, բայց Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները հստակ որոշում են ընդունել։

«Սպասում ենք, որ Թուրքիայի դաշնակիցները չեն խառնի մի հարցը մյուսի հետ եւ կգնահատեն իրավիճակը՝ հիմնվելով սթափ դատողության վրա»,-ասել է նա։