ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է ՀՀ վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Նիկոլ Փաշինյանին նշանակել է երկրի վարչապետ:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:





























