Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երկաթե կոշիկի մեջ աղանդերը «խոհարարի ստեղծագործական նախաձեռնություն» է անվանել, որը մատուցվել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:
Ճաշատեսակի ընտրությունը քննադատել են տեղական լրատվամիջոցները, որոնք հայտնում են, որ երկու կողմերի դիվանագետները ցնցված էին խոհարարի արաքից, որն ուշադրություն չի դարձրել ճապոնական մշակույթում կոշիկի հանդեպ վերաբերմունքին:
«Մենք հարգում եւ գնահատում ենք մեր ճապոնացի հյուրերին: Մենք չեն ընտրում մատուցվող ճաշատեսակները: Խոսքը խոհարարի ստեղծագործական նախաձեռնության մասին է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Նեթանյահուի գրասենյակի ներկայացուցիչը:
Ճաշից լուսանկարը, որին մասնակցել են Նեթայահուն եւ Աբեն՝ իրենց տիկնանց հետ, իսրայելցի հայտնի խոհարար Մոշե Սեգեւը հրապարակել է Instagram-ի իր էջում: Աղանդերին մատուցվել էր շոկոլադ երկաթե կոշիկի մեջ:





























