ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղեւորվում է Հյուսիսային Կորեա, որտեղ կշարունակի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախատեսված հանդիպման նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Պոմպեոն կժամանի Հյուսիսային Կորեա: «Այս պահին Պոմպեոն թռչում է Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հետ իմ առաջիկա հանդիպման նախապատրաստության շրջանակում: Մենք կառուցում ենք ծրագրեր եւ փոխհարաբերություններ», - ասել է Թրամփը: «Հուսով եմ, որ գործարքը տեղի կունենա եւ Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի օգնությամբ բարգավաճումը եւ անվտանգությունը հասանելի կլինեն բոլորի համար»: