ԿՀՎ-ի գործակալ Հարոլդ Նիքոլսոնը, ով ազատազրկված էր ռուսական ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար, դատապարտվել է եւս 8 տարվա ազատազրկման, հաղորդում է Associated Press-ը:

Նիքոլսոնը դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման 1997թ.: Նոր պատժաժամկետ տալու պատճառն այն է, որ լինելով անազատության մեջ,  նա շարունակել է իր լրտեսական գործունեությունը:

Քննության տվյալներով, Նիքոլսոնը 2006-2008թ.թ. իր 24-ամյա որդուն՝ Նաթանիելին հանդիպման է ուղարկել ռուսական հետախույզների հետ՝ տեղեկություններ փոխանցելու համար: Նիքոլսոնը որդուն անձեռոցիկի վրա գրություններ էր հանձնել բանտային տեսակցությունների ժամանակ:

Հարոլդ Նիքոլսոնը ստիպված էր գործարքի գնալ քննության հետ եւ ընդունել մեղքը, այլապես նրա որդուն էլ էր ազատազրկում սպառնում:

Լինելով ԿՀՎ հրահանգիչ, նա ռուսական կողմին է հանձնել ամերիկյան հետախուզական գերատեսչության երիտասարդ կուրսանտների տվյալները, ինչի դիմաց ստացել է մոտ 300 հազար դոլար: