Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը եւս շնորհավորել է հայ ժողովրդին։
Սելինա Դողանը Twitter-ի իր էջում գրել է․ «Հայաստանում տեղի ունեցող դեպքերը աշխարհի ժողովրդավարության պատմության մեջ կմտնեն։ Փոփոխությունների ու ժողովրդավարության պահանջի առաջ ոչ մի ուժ չի կարող կանգնել։ Շնորհավորում եմ այդ պահանջներն առաջնորդողներին ու ժողովրդին»։
Նշենք, որ ավելի վաղ Կարո Փայլանը եւս շնորհավորել էր հայ ժողովրդին։





























