ԱՄՆ-ի SpaceX եւ Tesla  ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գիտության բնագավառում  բացառիկ ներդրման համար Բնության մասին գիտելիքների զարգացման Լոնդոնի Թագավորական միության անդամ է ընտրվել: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նա վարակվել է իսկական մղումներով եւ արկածային ոգով, ինչը թույլ է տիեզերական ճամփորդությունների, էլեկտրատրանսպորտի, արեւային էներգիայի, հիպերձայնային ցամաքային տրանսպորտի, ինտերնետային արբանյակների ոլորտում փոխել աշխարհը: Նրա գործունեությունը տարածվում է Մարսի գաղութացման միջոցով մարդկության ապագայի ապահովման վրա», - նշվում է Մասկի կենսագրության մեջ:

Գործարարը ընդգրկվել  է միության  50 ազգային անդամների ցանկում, որոնք հիմնականում ընտրվում են Համագործակցության երկրների բնիկների շրջանում:  Դրանում ընդգրկված են Մեծ Բրիտանիան եւ գրեթե բոլոր նախկին գաղութները, այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ ծնվել է Մասկը: