Բուքմեյքերները կանխատեսում են, որ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող կդառնա Կիպրոսը ներկայացնող Էլենի Ֆորեյրեն: Ֆավորիտների առաջին եռյակում են նաեւ Նորվեգիայից Ալեքսանդր Ռիբակն ու Իսրայելից Նետտան: Այս մասին են վկայում Eurovisionworld.com կայքում հրապարակված բուքմեյքերական գրասենյակների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին կիսաեզրափակիչից հետո բուքմեյքերների ֆավորիտը Ֆորեյրեն է, որը ներկայանում է «Fuego» երգով: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Ալեքսանդր Ռիբակն է, որը հաղթել է 2009 թվականի մրցույթում: Արտիստը «Եվրատեսիլ 2018» է եկել «How to write a song» կոմպոզիցիայով, որը կներկայացնի հինգշաբթի՝ երկրորդ կիսաեզրափակիչում: Երրորդ տեղում Նետտան է՝ «Toy» երգով:
Առաջին տասնյակում են նաեւ Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները:





























