Հայ հասարակությունում վերածնվել է հավատն ապագայի նկատմամբ: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Սա, ըստ նրա, ամենամեծ կապիտալն է, որը Հայաստանն այժմ ունի: «Եվ ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք հրաժարվել այս կապիտալից, կամ, առավել եւս՝ վատնել այն»,- նշեց Մանուկյանը:

Ժամանակին հեռացված նախկին նախարարը կարծում է, որ հետհեղափոխական շրջանում իշխանությունը պետք է ձեւավորվի այնպիսի մարդկանցից, որոնք համանման գաղափարներ ու մոտեցումներ ունեն: Սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ ապագա կառավարությունում չպետք է տեխնոկրատներ կամ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ լինեն, որոնք ընդհանուր հայտարարի են եկել: «Նախկինում մեր կառավարության ներկայացուցիչները մեկ կարեւոր խնդիր ունեին. կառավարության անդամները լուրջ մասնագետներ էին, աշխատել էին տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նրանք համախոհների թիմ չէին, որն ի զորու էր լուծել իր առջեւ դրված խնդիրները թիմային մեթոդներով»,- եզրափակեց Հովհաննես Մանուկյանը: