«Wikileaks-ի ընկերներ» ռուսաստանյան հասարակական անկախ հիմնադրամը կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին հրավիրել է Ռուսաստան, հաղորդում է «Ռուսկի ռեպորտյոր» հանդեսը:

Ներկայումս հիմնադրամը գրանցում է անցում: Այն արդեն սկսել է միջոցներ հավաքել Ասանջին օգնելու նպատակով:

WikiLeaks-ը վերջին ամիսներին հրապարակել է գաղտնի հազարավոր փաստաթղթեր Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան զորքերի գործողությունների վերաբերյալ, նաեւ Պետքարտուղարության գաղտնի նամակագրությունը: Ջուլիան Ասանջը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա նկատմամբ դատավարություն է ընթանում՝ Շվեդիայի հարցումով: Շվեդիայում նրան մեղադրում են սեռական հանցագործությունների մեջ: