Վերջին 30 տարում առաջին անգամ Հայաստանից տեղեկությունները համաշխարհային լրատվամիջոցների համար թոփային են դարձել: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ Հայաստանը ներկայացվել է դրական լույսի ներքո: Իգիթյանի գնահատմամբ՝ բոլոր ազդեցիկ քաղաքական բեւեռներից եւ կազմակերպություններից Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դրական ազդանշաններ են ստացվել:

Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ շատերը փորձեցին Հայաստանում ընթացող գործընթացներում երրորդ կողմի հետք եւ ազդեցություն գտնել, սակայն այս փորձերը հաջողություն չունեցան, ինչը նույնպես շատ դրական է: «Դա բոլորը հասկացան, բացի այն ուժից, որն իրեն գործող իշխանություն է համարում»,- հավելեց քաղաքական գործիչը: