Թավշյա հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի կամավոր հեռանալու շնորհիվ: Նման կարծիք մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի նախկին նախագահ, ով մի քանի օր վարչապետի նսզբաղեցրել է նաեւ վարչապետի պաշտոնը, ուժ չի կիրառլ, չի դիմակայել թավշյա հեղափոխությանը, որի նախաձեռնողը երիտասարդությունն էր՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Այնուամենայնիվ, կարեւորն այստեղ անձը չէ. լարվածություն էր կուտակվել կլանի դեմ, որը պատրաստվում էր դեռ առնվազն 10 տարի մնալ իշխանությունում»,- նշեց Սադոյանը: