Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հեղափոխություն, կուտակված սոցիալական խնդիրների պայթյուն։ Այս մասին ապրիլի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրադարձությունները Հայաստանում անակնկալ եղան, քանի որ մինչ այդ ոչ մի քաղաքական ուժի չէր հաջողվել հաղթանակ տանել դեռեւս 90-ականներից գործող համակարգի դեմ։ «Նոր սերունդը՝ անկախության սերունդը, կարողացավ դա անել՝ մինչ այդ պայքարը չի տվել անհրաժեշտ պտուղը, քանի որ հասարակությունը մի կողմ էր քաշվել՝ չհավատալով ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանին, փաստացի հավատացին»,–պարզաբանել է Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր շարժման հաղթանակին նպաստեցին երկրի ներքին ու արտաքին դրությունը։ «Նիկոլ Փաշինյանը ժամանակին հասկացավ, որ հասել է հեղափոխության պահը, հաջողությամբ օգտագործել է պահը եւ փաստացի այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ անհրաժեշտ ժամանակ եւ անհրաժեշտ տեղում»,–եզեւափակել է Լեռնիկ Ալեքսանյանը։




























