ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Սինգապուրում կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների այդքան սպասված հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին», - գրել է Թրամփը:

«Մենք երկուսս էլ կփորձենք մեր հանդիպումը շատ առանձահատուկ պահ դարձնել ամբողջ աշխարհի խաղաղության համար», - ընդգծել է նախագահը:

 Ավելի վաղ հինգշաբթի Կիմ Չեն Ընը հույս էր հայտնել, որ Թրամփի հետ իր հանդիպումը տարածաշրջանում դրական փոփոխությունների կհանգեցնի: Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջիկա գագաթաժողովը պատմական հանդիպում կլինի Կորեայի թերակղզում դրական փոփոխությունների եւ պայծառ ապագայի կառուցման ուղղությամբ առաջին քայլի համար», - հայտնել  է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: