Հունգարիայի խորհրդարանը Վիկտոր Օրբանին վերընտրել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Օրբանը երրորդ անգամ անընդմեջ կգլխավորի կառավարությունը: Խորհրդարանի առջեւ իր ելույթում նա ընդգծել է երկրի հետագա զարգացման պահպանողական ուղին:
«Մենք փոխարինել ենք ձախողված լիբերալ դեմոկրատիան 21-րդ դարի քրիստոնեական ժողովրդավարությամբ, որը երաշխավորում է մարդկանց ազատությունը, անվտանգությունը... Այն աջակցում է ընտանեկան ավանդական մոդելին` մեկ տղամարդ եւ մեկ կին, թույլ չի տալիս հակասեմիտիզմ եւ աճի հնարավորություն է տալիս», - ասել է Օրբանը:





























