«ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) Արարատ, Վարդենիս եւ Ագարակ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ անցկացրեց մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ ամյակին եւ Արցախի Հանրապետության բանակի ձեւավորման 26-րդ տարեդարձին:

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաեւ Խաչքարի բացման արարողությունը։ Այդ հուշաքարը ընկերության նվերն է Վարդենիս քաղաքին, որը կհավերժացնի Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցների հիշատակը։

«Մեր ընկերությունը ավանդաբար նշում է Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը։ Մենք դա նույնիսկ չենք վերանայում։ Հաղթանակի օրը հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմության ամենանշանակալից օրն է, որը մեկ անգամ եւս ապացուցում է երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումը եւ զարգացումը։

«Այս խաչքարը երկրորդն է, որը ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը նվիրում է Հայաստանին։ Առաջին հուշարձանը տեղադրվեց Ագարակ քաղաքում 2015 թվականին, Եղեռնի հարյուրամյակի նախաշեմին»,- նշեց ընկերության Գլխավոր տնօրենը,Անատոլիյ Գոգոտինը։

«Ավանդաբար ամեն տարի Ագարակի կոմբինատի աշխատակիցները, եւ անձամբ ես այցելում ենք Մեղրի եւ Ագարակ քաղաքներում ապրող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։ Ցավոք, պատերազմի մասնակիցների թիվը տարեց տարի պակասում է, բայց մեր գլխավոր խնդիրն այն է, որպեսզի պահպանենք նրանց հիշատակը»,- նշեց Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրենը, Անդրեյ Սինյակովը։

Միջոցառումներին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան պատերազմում զոհված մարտիկների հարազատները եւ մտերիմները, տեղի համայնքների վարչակազմի անդամները, քաղաքի բնակիչները։

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ պատերազմի վետերանների հետ, հիշատակի եւ պատվո երթեր, ծաղիկներ դրվեցին զոհվածների հուշարձանին:

ԳՊՄ ընկերության կողմից նյութական օգնություն տրամադրվեց Հայրենական մեծ պատերազմին մասնակցած բոլոր վետերաններին եւ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, հանձնվեցին նվերներ:

«Մայիսի 9-ը բոլոր նրանց սրտում է, ովքեր գիտեն խաղաղության գինը, ովքեր հայրենիքի պատիվն ու ազատությունը վեր են դասում ամեն ինչից: Մեր վետերանների տարած հաղթանակը խաղաղ եւ արժանապատիվ կյանք ապահովեց սերունդների համար, նրանց հնարավորություն տվեց արարել եւ համարձակորեն առաջ գնալ: Այսօր նրանց երեխաները, թոռները վստահաբար պահպանում են այդ հաղթական բարձունքը, աշխատում են հանուն իրենց երկրի ներկայի եւ ապագայի, հավատարմորեն ծառայում են հայրենիքին, պատվով արձագանքում ներկայի բարդ մարտահրավերներին՝ ապահովելով մեր հայրենիքի զարգացումը, հզորությունը եւ բարգավաճումը», - ասաց ընկերության  նախագահ Ռոման Խուդոլինը;

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ եւ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։