Հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ առաջնորդներին, որոնք առավել հետախուզվող անձանց ցուցակում էին ընդգրկված: Այս մասին հինգշաբթի Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԻՊ-ի հինգ ամենափնտրվող առաջնորդներին հենց նոր բռնել են», - գրել է ամերիկացի առաջնորդը: Թրամփը չի նշել սակայն այդ զինյալների անունները, ոչ էլ գործողության մանրամասները, որի շնորհիվ նրանց ձերբակալել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Five Most Wanted leaders of ISIS just captured! — Donald J. Trump (@realDonaldTrump) May 10, 2018