Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը լրագրողները ներկա չեն լինի, փոխարենը կազմակերպվելու է միջոցառման ուղիղ հեռարձակում:
Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Պավել Լյոգկին հայտարարել է, որ երդմնակալության արարողության օրը ավելի ուշ կհայտարարվի, սակայն «Ազատ մամուլը» նշում է, որ արարողությունը կայանալու է հունվարի 21-ին՝ Հանրապետության պալատում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, արարողությանը չի մասնակցելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, քանի որ հրավեր չի ստացվել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին եւս հրավեր չի ուղարկվել:





























