Դամասկոսի հարավային արվարձաններում գտնվող ահաբեկիչների վերջին խումբը եւ նրանց ընտանիքների անդամները ուղեւորվել են  դեպի Սիրիայի հյուսիս, հաղորդում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը՝ ՍԱՆԱ-ն:

«Յալդա, Բաբիլյա եւ Բեյթ Սահմ բնակավայրերը զինյալների եւ նրանց ընտանիքների վերջին դուրս բերումից հետո լիովին ազատվել են ահաբեկիչներից,», - ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասը:

Մայիսի 2-ին Սիրիայի իշխանությունները համաձայնել էին զինյալների ղեկավարների հետ, որ Հոմսի հյուսիսում եւ Համայի հարավում առանց մարտերի դուրս կգան բնակավայրերից:

Ինչպես նշվել էր, զինյալները համաձայնել էին փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները եւ հայտնել զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի պահեստների գտնվելու վայրերը: