Հուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քաղաքական գործիչ է, որը դինամիկ որոշումներ է ընդունում: Ուրբաթ ճապոնական Fuji TV հեռուստաալիքի եթերում այսպիսի կարծիք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նա դինամիկ որոշումներ է ընդունում շատ մեծ արագությամբ»,- շեշտել է Աբեն՝ հույս հայտնելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «կգիտակցի, որ միջկորեական հարաբերությունների կարգավորումն հենց իր Հյուսիսային Կորեայի համար է չափազանց կարեւոր»:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հասկացրել էր, որ հեռանկարում չի բացառում բարձր մակարդակով հանդիպման անցկացումը Սինձո Աբեի եւ Կիմ Չեն Ընի միջեւ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Փհանմունջոմում, նույնպես նշել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է Ճապոնիայի հետ երկխոսությանը: