Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում ասվում է.
«Մեծարգո պարոն Վարչապետ,
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում արգասաբեր աշխատանք:
Առկա են բազում մարտահրավերներ, եւ այդ ամենը հաղթահարելու ենք համատեղ ջանքերով: Այսօր օրախնդիր է արհեստածին մենաշնորհների վերացումը, հավասար մրցակցային դաշտի եւ ազատ տնտեսության ձեւավորումը, որոնք նախապայմաններ կստեղծեն յուրաքանչյուրի գործարար եւ ստեղծագործ ունակությունների զարգացման համար:
Համոզված ենք, որ Դուք մշտապես կլինեք գործարարին զորակցող ու պաշտպան: Մեր միասնական նպատակն է աշխատատեղերի ավելացումը եւ արտագաղթի նվազեցումը: Մենք հավատում ենք, որ համաժողովրդական քվե ստացած վարչապետն իզորու է որակապես փոխելու տնտեսական հարաբերությունների բնույթը, իսկ մենք՝ գործարարներս, պատրաստակամ ենք զորակցելու ցանկացած նախաձեռնությանը:
Աստված օգնական Ձեզ եւ պահապան մեր ժողովրդին»:





























