Եվրամիության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Ֆլորենցիայում ընթացող The State of the Union համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Անվտանգության ապահովման համար պրոֆեսիոնալ բանակ է անհրաժեշտ»,- ասել է Մոգերինին: Նա խոսել է «փափուկ եւ ուժի» համադրության անհրաժեշտության մասին: «Խաղաղությունը պահպանելու համար մենք պետք է դիվանագիտություն, երկխոսություն, այսինքն` փափուկ ուժ, սակայն երբեմն նաեւ ուժեղ ուժ է անհրաժեշտ»,- նշել է Մոգերինին:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ այս պահին աշխարհը գտնվում է «քաոտիկ վիճակում»: «Մեր աշխարհի տրամադրությունը ոչնչացումն ու փոխադարձ վիրավորանք է, մինչդեռ դա չի օգնի որեւէ խնդրի լուծմանը: Մեզ հանգիստ, ողջամիտ, համբերատար փոխզիջում է հարկավոր»,- եզրափակել է Մոգերինին:

Թեմա
Տեղադրություն




























