Հացադուլի 50 օրվա ընթացքում Վերին Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը ձերբակալվել էր Կիեւում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով, նիհարել է 17 կգ: Այս մասին հայտնել է նրա քույրը՝ Վեռան, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Նադեժդան այժմ 68 կգ է կշռում՝ նախկին 85 կգ փոխարեն: Նա ակտիվ կերպով վիտամիններ եւ որոշ այլ դեղամիջոցներ է ընդունում, ինչպիսին է մարջան կալցիումը, քանի որ ատամի վիրահատություն է տարել: Իսկ առանց վիտամինների հակաբիոտիկներ ընդունել չի կարելի»,- պատմել է Վեռա Սավչենկոն:

Նրա խոսքով՝ իր մոր հետ միասին Նադեժդայի համար տորթ են բերել քրեակատարողական հիմնարկ: