Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Վրաստանում երկրաշարժեր են տեղի ունեցել:
Վրաստանի սեյսմիկ ծառայությունը նշում է, որ 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:17-ին, Քութայիսից 19 կմ դեպի հարավ, եւ զգացվել է նաեւ Հայաստանում: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Ցխինվալիի եւ Սուխումիի բնակիչները եւս զգացել են ցնցումները, որոնք շարունակվել են մոտ մեկ րոպե: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Այսօր՝ ժամը 11:17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել Թուրքիայում՝ Արդահան նահանգում:





























