Թեեւ քաղաքագետները չպետք է 100 տոկոսանոց կանխատեսումներ անեն ղարաբաղյան հարցով, մեծ է հավանականությունը, որը կարգավորման գործընթացը դանդաղ է լինելու՝ միտված առկա իրավիճակի զսպմանը: Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարանը՝ կանխատեսելով արտաքին քաղաքական գործընթացների հեռանկարներն ընթացիկ տարում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակին, քաղաքագետի կարծիքով, մինչեւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններ որեւէ առաջընթաց չի լինի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 12-ին: