Մայիսի 11-ին, ժամը 21:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան–Մեղրի հատվածի 71-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ. ծնված 1988 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը (մոտ 60 մ):
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























