Հնդկաստանում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ բռնաբարության զոհին հրկիզելու դեպք է գրանցվել, հաղորդում է Ռոսբալտը:

Նախօրեին Մադյա Փրադեշ նահանգում տղամարդը բռնաբարել է 16-ամյա աղջկան, հետո հրկիզել նրան:

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջիկը տղամարդուն սպառնացել է բռնաբարության մասին պատմել ծնողներին: Տուժածը մահացել է, գրում է BBC News-ը:

Նման մյուս երկու սարսափելի դեպքերը տեղի են ունեցել Ջարկանդ նահանգում: