Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 13.55-ին, Կառնուտ գյուղի հարակից դաշտերից բերման է ենթարկվել 78-ամյա Ժորա Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: