Թուրքիայի հյուսիս-արեւելյան Արդահան նահանգում միկրոավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 22 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sabah-ը:
Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել մայիսի 12-ին Չըլդըր եւ Աքթաշ քաղաքների միջեւ: Միկրոավտոբուսում ուսուցիչներ եւ նրանց ընտանիքներն են եղել, որոնք հանգստյան օրերին շրջայցի էին մեկնել:
Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, արդյունքում միկրոավտոբուսը շրջվել է: Պատահարի զոհ են դարձել վարորդն ու 3 ուղեւորներ: Հետաքննություն է սկսվել:





























