Պարաշուտով մարզումները, որոնք անցկացվել են Կենտրոնական Չեխիայի Մլադա-Բոլեսլավ քաղաքի մոտակայքում, ավարտվել են մարզիկներից մեկի մահով: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ոստիիկանության ներկայացուցիչ Զդենեկ Խալուպան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարզիկը մահացել է խմբակային ցատկի իրականացման ժամանակ,- ասել է նա: Ողբերգության հանգամանքները հետաքննում է իրավապահ մարմինների եւ ավիավթարների պատճառների տեսչության փորձագետներից կազմված հանձնաժողովը:
Խալուպան հրաժարվել է տեղեկացնել դեպքի մանրամասների մասին: Լրատվամիջոցները մարզիկներից մեկի պարաշուտի հետ կապված խնդիրների մասին են նշում:





























