Մեքսիկայի Խալիսկո նահանգի դատախազության աշխատակիցները առգրավվել են գրեթե 200,000 լիտր ծավալով կեղծ տեկիլայի ռեկորդային խմբաքանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խմբաքանակը հայտնաբերվել է Տլակեպակե քաղաքի տներից մեկում: Կեղծ խմիչքը լվցած էր բաքերում: Կեղծիքի մեծ խմբաքանակի վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններին տրամադրվել են Մեքսիկայի Տեկիլայի հարցերով կարգավորող խորհուրդի կողմից:
Դեռ 2012-ին աշխարհի ամենահայտնի մեքսիկական ազգային արտադրանքը՝ տեկիլան, պաշտպանության եւ աջակցության լրացուցիչ միջոցներ ստացավ, այդ թվում եւ միջազգային շուկայում՝ կառավարության կողմից ընդունված նոր կարգավորող նորմերի շնորհիվ:





























