Իսպանիայի Ռիբերա դԷբրե շրջանում (Կատալոնիայի ինքնավար համայնք, Տարագոնա նահանգ) փոքր ինքնաթիռի վթարի հետեւանքով 3 մարդ մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը:

Դեպքի վայր են ժամանել հրեշջները եւ բժիշկները, սակայն ինքնաթիռում գտնվողներին չի հաջողվել փրկել:

Ինքնաթիռը թռչում էր պորտուգալական Կաշկայշ քաղաքից Ռեուսի օդանավակայան: Մահացածների ազգությունը չի պարզվել: