Կատալոնիայի խորհրդարանը չի կարողացել տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրել պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տորային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շաբաթ քվեարկության ընթացքում «Միասին հանուն Կատալոնիայի» խմբի թեկնածուն չի ստացել պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը:
Ընտրվելու համար նա պետք է ստանար 135 խորհրդարանականներից առնվազն 68-ի ձայները: Երկուշաբթի տեղի կունենա նրա թեկնածության վերաբերյալ երկրորդ նիստը: Այս պարագայում Տորային բավական կլինի պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ «կողմ» քվեարկվածների թիվը պետք է գերազանցի «դեմ» քվեարկածներին, առանց հաշվի առնելու նրանց, ովքեր որոշել են ձեռնպահ մնալ կամ չմասնակցել քննարկումներին:
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Իսպանիայից առանձնանալու կողմնակից ուժերը135 տեղերից 70-ը ստացան:
Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել է անկախ պետության ստեղծել




























