News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու  Կիմ Տորան ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին անվանել է գործող ղեկավար եւ խոստացել է իշխանության գալու դեպքում շարունակել «անկախ պետության ստեղծումը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այստեղ այսօր չպետք է ես լինեմ: Այստեղ պետք է լինի Կատալոնիայի կառավարության օրինական ղեկավար Կառլես Պուչդեմոնը… Ուզում եմ հստակ ասել. մեր կառավարության ղեկավարըԿառլես Պուչդեմոնն է եւ մենք հավատարիմ կմնանք հոկտեմբերի 1-ի մանդատին՝ հանրապետության ձեևով անկախ պետություն ստեղծելուն, հարստություն եւ սոցիալական միասնություն ապահովելուն», — խորհրդարանի նիստում, որտեղ պետք է կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվի նրա թեկնածությունը, ասել է Տորան:

Նրա թեկնածությունն առաջարկել էր Պուչդեմոնը, որն այժմ գտնվում է Գերմանիայում եւ սպասում է Իսպանիային իրեն արտահանձնելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստովանել է, որ նրան դուր չեն եկել կատալոնական կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Կիմ Տորայի հայտարարությունները, սակայն նա խոստացել է «դատել նրան գործերով»:

«Ես որեւէ գնահատական չեմ տա թեկնածուին: Ինչ մենք տեսանք, եւ ինչ լսեցինք, մեզ դուր չեկավ, առնվազն շատերին: Սա չի արտացոլում այն, թե ինչ է Կատալոնիան: Բայց մենք դատելու ենք գործերով, եթե արդյունքում նա ընտրվի որպես կառավարության ղեկավար: Որպես կառավարության նախագահ, ես կարող եմ երաշխավորել երեք բան. առաջին՝ օրենքին եւ Սահմանադրությանը հետեւելու են Իսպանիայի ամբողջ տարածքում, երկրորդ՝ Իսպանիայի միասնականությունը հարգվելու է, դա մեր ազգի հիմքն է, եւ երրորդ՝ ոչ ոք չի կարող գործել բոլոր իսպանացիների հավասարության դեմ, որովհետեւ դա մեր ժողովրդավարության հիմքն է», — ասել է Ռախոյը:

«Ուստի ես հուսով եմ, որ Կատալոնիայում կստեղծվի կառավարություն, որը իրականացնելու է օրենքը եւ կառավարելու է բոլորին», — հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ