Այսօր Կիևում եղել են ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ, և ես շնորհակալ եմ նրանց այսքան բարդ ժամանակաշրջանում Ուկրաինա այցելելու համար։ Նրանք հարցրել են. «Ի՞նչ է պետք պատերազմը ավարտելու համար»։ Պատասխանը պետք է ուժեղ լինի։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Անհրաժեշտ են Լինդսի Գրեհեմի օրենքով նախատեսված պատժամիջոցներ, անհրաժեշտ է աջակցություն Ուկրաինային՝ կյանքը պաշտպանելու գործում, և անհրաժեշտ է ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմի համար։ Եվ այսօր եղել է Ամերիկայի ու Ռուսաստանի առաջնորդների զրույցը։ Զրույց, որը տանում է դեպի այլ բանի։

Այս տարի Ռուսաստանը ճակատում ավելի թույլ է, քան պատերազմի ցանկացած այլ փուլում։ Հենց այդ պատճառով Պուտինը հենվում է ահաբեկչության վրա։ Հենց այդ պատճառով նա հենվում է կուլիսային պայմանավորվածությունների փորձերի վրա՝ Ռուսաստանի նկատմամբ այս կամ այն ճնշումը թուլացնելու շուրջ, որպեսզի պատերազմի համար ժամանակ և հնարավորություններ շահի։

Ռուսաստանի դեմ ցանկացած պատժամիջոցների թուլացում՝ առանց Ռուսաստանի հետ հստակ և երկարատև դեէսկալացիոն պայմանավորվածության, ակնհայտ թուլություն է, դա Ռուսաստանի օգտին է ծառայում, որպեսզի նա ավելի շատ սպանի, ավելի երկար պատերազմ վարի, էլ ավելի քիչ հարգի Ամերիկան և էլ ավելի մեծ կորուստներ ու վնաս հասցնի աշխարհին։

Ուկրաինան պատրաստ է հայելային դեէսկալացիոն քայլերի, և ամերիկյան թիմը գիտի այս դիրքորոշումը։ Ռուսական նավթավերամշակման գործարաններին և այլ նավթային օբյեկտներին մեր հարվածները Ռուսաստանի պատասխանն են նրա՝ արդեն երկարատև ահաբեկչական արշավին ընդդեմ ուկրաինական էներգետիկայի։ Ուկրաինան չի այրի ռուսական նավթավերամշակումը, եթե Ռուսաստանը չքանդի մեր էներգետիկան։ Մենք Ամերիկային առաջարկում ենք հենց այսպիսի պայմանավորվածություն և կարծում ենք, որ Միացյալ Նահանգների ուժը բավարար է նման փոխզիջման հասնելու համար։

Պուտինին արված նվերները չեն աշխատի և որևէ օգուտ չեն բերի քաղաքակիրթ աշխարհին։ Դիզելի դիմաց Ռուսաստանի «շնորհակալությունը» կլինի ահաբեկչությունն ու նենգությունը։ Ռուսաստանին նավթամթերք վաճառելու թույլտվությունը ներդրում է պատերազմում, որը պետք է ավարտել, ոչ թե շարունակել։ Պետք է իրական լարվածության թուլացում։

Ապավինում ենք Ամերիկայի արդար աջակցությանը՝ մեր կյանքի պաշտպանության, Ուկրաինայում մարդկանց պաշտպանության հարցում, և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև ուժեղ զրույցի։ Ուժեղ, ոչ թե թույլ», - նշել է Զելենսկին։

Այսօր ավելի վաղ Թրամփը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի՝ համաշխարհային շուկադիզելային վառելիք մատակարարման մասին: