ԱՄՆ-ի JetZero ընկերությունը ծրագրում է ստեղծել անսովոր Z4 ուղևորատար ինքնաթիռ, որն արտաքին տեսքով կատվաձուկ է հիշեցնում։ Սովորական ֆյուզելյաժի՝ դրան ամրացված թևերով կառուցվածքի փոխարեն այն կունենա մեկ միասնական լայն կառուցվածք, որտեղ հիմնակմախքի թևերը սահուն անցում են կատարում միմյանց մեջ։ Սա այսպես կոչված Blended Wing Body սխեման է։

Մշակողների մտահղացմամբ՝ ինքնաթիռը կկարողանա տեղափոխել մոտ 250 ուղևոր մինչև 9300 կմ հեռավորության վրա և ծախսել մինչև 50% պակաս վառելիք, քան համադրելի չափերի սովորական օդանավերը, գրում է Bild-ը։ Շարժիչները նախատեսվում է տեղադրել ինքնաթիռի հետևի մասում՝ օդային դիմադրությունն էլ ավելի նվազեցնելու համար։ Առայժմ այդ ցուցանիշները մնում են նախագծի նպատակներ, այլ ոչ թե շահագործմամբ հաստատված արդյունքներ։

Անսովոր ձևը հնարավորություն կտա սրահն ավելի լայն դարձնել և նախատեսել ուղևորների համար մի քանի առանձին գոտիներ, ավելի ընդարձակ նստատեղեր և ձեռքի ուղեբեռի համար լրացուցիչ տեղեր։ Բայց կա մեկ խնդիր․ շատ ուղևորներ կհայտնվեն արտաքին պատերից հեռու, ուստի սովորական իլյումինատորները կարող են վերանալ։ Հնարավոր լուծումների թվում են առաստաղում պատուհանները կամ դրսի պատկերը փոխանցող թվային էկրանները։ Սրահի վերջնական փոխդասավորությունը դեռ որոշված չէ։

JetZero-ի լիաչափ ցուցադրական նմուշի առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Z4-ի առևտրային թռիչքների մեկնարկը ընկերությունը նախատեսում է 2030-ականների սկզբին։ Մինչ այդ նախագիծը պետք է անցնի լուրջ փորձարկումներ և ստանա անհրաժեշտ թույլտվությունները։