Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ և ամբողջ աշխարհի շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Դրա մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքներով։

«Ռուսական նավթի հայտնվելը ամերիկյան շուկայում դրական կանդրադառնա ամբողջ համաշխարհային տնտեսության վրա»։

Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, ինչպես նաև համագործակցել իրենց վարչակազմերի, հատուկ ծառայությունների և գերատեսչությունների գծով։ Զրույցում անդրադարձ է եղել Իրանի շուրջ իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին», - հայտնել է Կրեմլը։

Այսօր ավելի վաղ Թրամփը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի՝ համաշխարհային շուկադիզելային վառելիք մատակարարման մասին: