Եգիպտոսի դատարանը անմեղ է ճանաչել տարրական դպրոցի չորսամյա աշակերտին, որը մեղադրվում էր սեռական ոտնձգություն կատարելու մեջ, փոխանցում է BBC-ն։
Տղան համբուրել էր իր համադասարանցուն, որը եւս 4 տարեկան է։ Իսկ աղջկա զայրացած հայրը դատարան էր դիմել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Բուհեյրա նահանգում։
Մեղադրյալի փաստաբան Մոհամեդ Համադեն պատմել է, որ աղջկա հայրը չի սահմանափակվել տղայի ծնողների հետ խոսելով եւ պաշտոնական հայց է ներկայացրել, որից հետո դատախազությունը գործը հանձնել է մանր հանցագործությունների հարցերով հատուկ դատարան։
Դատարանը հրաժարվել է գործը քննել՝ հիմնավորելով, որ մեղադրանքը իր իրավասության մեջ չի մտնում։
Սակայն, փաստաբանի խոսքով, դրանով հարցը չի սպառվել, գործը փոխանցվել է Հոուշ Իսա քաղաքի ավելի բարձր ատյանի դատարան, որտեղ էլ տղային անմեղ են ճանաչել։



























