Մայիսի 13-ին, ժամը 08:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: