Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին նշվում է Մեյի՝ Twitter-ում արված գրառման մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Իմ մտքերը երեկ Փարիզում տեղի ունեցած սարսափելի եւ վախկոտ հարձակումից հետո Ֆրանսիայի ժողովրդի հետ: Մենք միասին ենք այս չարիքը հաղթահարելու պատրաստակամության հարցում», - ասել է բրիտանացի վարչապետը: