Ֆրանսիայի աջա եւ ծայրահեղ աջ կուսակցությունների ղեկավարները կիրակի օրը պահանջ են ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին վճռական քայլերի դիմել շաբաթ օրը երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը (AFP):

«Այժմ մենք իշխանություններից սպասում ենք ամենակարեւոր տեղեկատվությանը՝ բացատրությանը, թե ո՞ր իսլամական ահաբեկչական ցանցի միջոցով է Փարիզում հարձակում գործածը եւ նրա ընտանիքը հայտնվել Ֆրանսիայի տարածքում»,- Twitter-ում գրել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը: «Ֆրանսիայի ժողովուրդը չի կարող բավարարվել կատարվածի մասին  իշխանությունների կողմից հերթական մեկնաբանություններով: Մենք վճռական գործողությունների ենք սպասում», - շեշտել է Լը Պենը: