Չեչնիայի իշխանությունները տեղեկություններ չունեն Փարիզում անցորդների վրա դանակով հարձակված անձի քաղաքացիության մասին, իսկ հրապարակումն այն մասին, որ նա Չեչնչայի հանրապետությունից է, «ուրիշի այգու մեջ քար նետել» են համարում, հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, տպագրության եւ տեղեկատվության նախարար Ջամբուլատ Ումարովը:

Ըստ Ումարովի՝ հաղորդումներն այն մասին, որ Փարիզում հարձակվածը Չեչնիայի քաղաքացի է, «այգի հերթական քար նետել է»: «Զարմանալու ոչինչ չկա. Ռուսաստանը վաղուց Եվրոպային իրական համագործակցություն էր առաջարկել ահաբեկչության դեմ պայքարում, ինչին, արեւմտյան գործընկերներն, իմիջիայլոց են վերաբերվում:

Նա շեշտել է, որ հանրապետությունում տեղեկություններ չունեն հարձակվողի ազգության մասին, բայց եթե հաստատվի է, որ նա Չեչնիայից է, հարազատների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ կտարվեն:

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ հարձակվողի ինքնությունը պարզվել է մատնահետքերով: Նշվել է որ նա Չեչնիայի քաղաքացի է, նրա ծնողները ձերբակալվել են եւ հարցաքննվում են: ԶԼՄ-ներում նաեւ տեղեկություններ քին հայտնվել, որ հարձակվողի անունը Համզատ Ազիմով է, նա ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին Չեչնիայում, իսկ 2010 թվականին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել: Պաշտոնապես այս տեղեկատվությունը հաստատված չէ:

Ռուսաստանի դեսպանությունը Ֆրանսիայում դիմում է ուղարկել Ֆրանսիայի իշխանություններին  հանցագործի քաղաքացիության վերաբերյալ: