Այս պահին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արտակարգ հայտարարություն է անում Թբիլիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Իր խոսքում վարչապետը կոչ է արել բոլոր կողմերին հանգստություն պահպանել եւ թույլ չտալ բռնության դրսեւորում:
Ռուսթավելիի պողոտայի վրա, որտեղ այս րոպեներին միանգամից երեք բողոքի ակցիա է ընթանում, լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը: Դրանցից մեկը «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակցիան է: Մյուս երկուսը կազմակերպվել էին նրանց հակառակորդների՝ նեոնացիստական «Վրաստանի ազգային միաբանություն» խմբի եւ «Երիտասարդ ազգային դաշինք» կազմակերպության կողմից, որը եւ ղեկավարում է Գաբեդավան: Ոստիկանական ջոկատներին բողոքի ցույցերի վայր բերեցին մի քանի ավտոբուսներով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները շրջափակել են խորհրդարանի տարածքը: Բախումներից եւ կոնֆլիկտներից խուսափելու համար ոստիկանությունը թույլ չի տալիս նեոնացիստներին եւ «Երիտասարդ ազգային դաշինքի» անդամներին այնտեղ, որտեղ հավաքվել են «Սպիտակ աղմուկ» շարժման կողմնակիցները:
Ժամանակ առ ժամանակ «Երիտասարդ ազգային դաշինքի» ներկայացուցիչները փորձում են անցնել օղակված մասը: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում:
Վրաստանի վարչապետն այս պահին արտահերթ հայտարարություն է անում Թբիլիսիում տիրող իրավիճակի վերաբերյալ

Հասանելի է
русскийՏեղադրություն




























