Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արտակարգ ճեպազրույց է անցկացրել երկրի կառավարական գրասենյակում, որի -ժամանակ բոլոր կողմերին միասնության կոչ է արել, սիկ ոստիկանությանը կոչ է արել ամրապնդել անվտանգության միջոցները, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստան»-ը:
«Ես ուզում եմ արձագանքել իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Թբիլիսիում վերջին երկու օրերի ընթացքում: Երեկ առավոտից մեր թիմում քննարկվում էին այն հարցերը, որոնց վեաբերյալ մեր երիտասարդները, մեր երեխաները այսօր եւ երեկ փողոցում՝ այս շենքից մի քանի մետր հեռավորության վրալ այդքան զգացմունքային ելույթներ էին ունենում», - ասել է Վրաստանի վարչապետը:
«Ես ուզում եմ եւս մեկ անգամ դիմել ձեզ` իմ երեխաներ, իմ ընկերներ, մեր սիրելի երիտասարդություն: Դուք ապագա սերունդն եք՝ մեր վաղվա օրվա վաղվա օրը»: Անձամբ ես երաշխավորն եմ այն բանի, որ այսօր մեր երկրում ձեր խոսքի եւ արտահայտման ազատությանը վտանգ չի սպառնում: Հենց սա է այն մեծ ձեռքբերումը, որով մեր իշխանությունը, մեզնից յուրաքանչյուրը, լիովին արդարացիորեն հպարտանում է եւ, իհարկե, սա առաջին հերթին ձեզնից յուրաքանչյուրի ձեռքբերումն է»,- նշել է նա:
Կվիրիկաշվիլին նաեւ նշել է, որ վերջին ժամերը հաստատել են, որ պետության համար գերակայությունը խոսքի ազատության ապահովումն ու պաշտպանությունն է: Ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդները կարողանան արտահայտել իրենց մտքերը առանց սահմանափակումների:
«Այս ֆոնին, երբ պետությունը կոչված է եւ անում է ամեն հնարավոր բան մարդու այդ կարեւորագույն իրավունքների պաշտպանության համար, ցանկացած տեսակի առճակատում եւ հասարակության պառակտման փորձ բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի են: Ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին առավելագույնի հասցնել անվտանգության միջոցները՝ հնարավոր յուրաքանչյուր բախման կանխարգելման համար: Կրկնում եմ` յուրաքանչյուր կողմ,յուրաքանչյուր ոք ունի սեփական միտքը ազատ արտահայտելու իրավունք, սակայն միտքն արտահայտելու ժամանակ առճակատումը անթույլատրելի է, մենք նման բան երբեք թույլ չենք տա»,- ընդգծել է Կվիրիկաշվիլին:





























