Սոչիում քրեական գործ է հարուցվել տեղամասային տեսուչ Կասյանիկի նկատմամբ, ով կաշառք է վերցրել եւ թաքցրել հանցագործությունը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, քննությունը պարզել է, որ Կասյանիկը գրավոր դիմում է ստացել քաղաքացուհի Բարբայանից, որ ոմն Ուշակով սպառնում է իրեն: Ոստիկանը, սակայն, Բարբայանի դիմումը չի հանձնել օպերատիվ հերթապահին՝ որոշելով կաշառք վերցնել Ուշակովից:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:





























