Հունվարի 19-ին ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող ԱԱԾ «Ա» վարչության ավտոկայանատեղում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.58-ին, մարվել` 21.07-ին:

Այրվել են «Շեվրոլե Նիվա» մակնիշի 138ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 065ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենայի հետնամասի լուսարձակները: